ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատցի երիտասարդը բռնվեց հանցանքի վայրում

17.09.2019 17:15 Գողություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 17-ին, ժամը 01.30-ին, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող բանկի չգործող շինության ներսից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 25-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, գողություն կատարելու նպատակով, փայտյա գերանների վրայով մագլցել է 2-րդ հարկ, բաց պատուհանից մտել ներս, սակայն գողությունն ավարտին չի հասցրել և բերման է ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից:
Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: