ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում ոստիկանները խուզարկությամբ հայտնաբերել են «Վոլտրան» գազային ատրճանակ և փամփուշտներ

Հունիսի 26-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Արտաշիսյան փողոցի բնակարաններից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերել են «Վոլտրան» գազային ատրճանակ և 9 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: