ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Արտարժույթի չլիցենզավորված առևտրի՝ 2 և ապօրինի թմրաշրջանառության՝ 3 դեպք. Արմավիրի ոստիկանների բացահայտումները

Դեկտեմբերի 6-ին Արմավիրի բաժնի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտել են հանցագործության դեպքեր։ Քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն էր ստացվել, որ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող շուկայի հարակից տարածքում արտարժույթի ապօրինի փոխանակում են իրականացնում։ Ստուգողական միջոցառումների արդյունքում Արմավիրի Նալբանդյան փողոցում հայտնաբերվեց և բաժին հրավիրվեց 52-ամյա մի տղամարդ։ Ըստ նրա հայտնածի՝ դեկտեմբերի 6-ի առավոտյան 300 եվրոյի դիմաց 58-ամյա համաքաղաքացուց ստացել էր 126 000 դրամ։ Ժամեր անց 58-ամյա տղամարդը շուկայի տարածքում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց 200 հազարից ավելի դրամ։ Նա հայտնեց, որ 52-ամյա տղամարդու հետ ինքն էր եվրոն փոխանակել դրամով և նշեց, որ շուրջ մեկ ամիս է , ինչ նշված հասցեում, առանց համապատասխան թույլտվության, տարադրամի փոխանակում է անում։
Նույն օրը Արմավիրի բաժնի քրեական հետախույզները բացահայտեցին արտարժույթի չլիցենզավորված առևտրի երկրորդ դեպքը։ Արմավիրի Մաշտոցի փողոցում հայտնաբերեցին և բաժին հրավիրեցին 57-ամյա մի տղամարդու։ Նա հայտնեց, որ Արմավիրի Չարենցի փողոցի շուկայի տարածքում 5000 ռուբլի էր փոխանակել իր հասակակից տղամարդու հետ և ստացել 30 750 դրամ։ Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Չարենցի փողոցում տղամարդը հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին 1 միլիոն դրամից ավելի գումար և 2000 ռուբլի։ Ըստ ձերբակալվածի՝ 57-ամյա համաքաղաքացու հետ ինքն էր ռուբլին փոխանակել դրամով։ Նա հայտնեց նաև, որ նշված տարածքում շուրջ 1 ամիս է՝ ինչ իրականացնում է արտարժույթի ապօրինի փոխանակում։
Հաջորդ բացահայտումն արեցին ոստիկանության Արմավիրի վարչության քրեական հետախույզները։ Նրանք Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում հայտաբերեցին, ձերբակալեցին ու, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին 44-ամյա մի արմավիրցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 0,94 և 0,95 գրամ քաշով սուբուտեքսի նմանվող երկու հաբ։
Ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը բացահատվեց նույն օրը՝ երեկոյան։ Խանջյան գյուղի միջնակարգ դպրոցի մոտակայքում հայտնաբերվեց, ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեց 26-ամյա մի երիտասարդ։ Նրա խուզարկությամբ հայտանբերվեցին մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված զանգված ու կաթուցիչ։ Ըստ երիտասարդի՝ կանեփը քաղել ու թմրամիջոց էր պատրաստել իր օգտագործման համար։
Ժամերի տարբերությամբ Արմավիրի բաժնի ծառայողները բացահայտեցին ապօրինի թմրաշրջանառության երրորդ դեպքը։ Նրանք Արմավիր քաղաքի Խաչատրյան փողոցում հայտնաբերեցին ու ձերբակալեցին Հայկավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց շուրջ 3 գրամ քաշով մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Ըստ նրա՝ հայտանբերվածը թմրամիջոց էր, կանեփի վայրաճ թփերից պատրաստել էր իր օգտագործման համար։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: