1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանության հերթական անակնկալը Արցախի սահմանամերձ զորամասում պարտադիր ժամկետային զինծառայություն իրականացնող զինվորներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

10.10.2017 17:40 Միջոցառումներ
Ոստիկանության հերթական անակնկալը Արցախի սահմանամերձ զորամասում պարտադիր ժամկետային զինծառայություն իրականացնող զինվորներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով այս տարի արդեն երկրորդ անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողները հայկական երկրորդ հանրապետություն ուղեկցեցին Արցախի սահմանամերձ զորամասում պարտադիր ժամկետային զինծառայություն իրականացնող զինվորների ծնողներին։
Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը դիմեց զինվորներին։ Նա շնորհակալություն հայտնեց դժվարին ու ազգանվեր ծառայության համար և հորդորեց միշտ հիշել, որ նրանց թիկունքին ողջ հայությունն է։ Ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ թշնամու ցանկացած ոտնձգության դեմ զինվորը դիրքում մենակ չի կանգնած։
Ճանապարհային ոստիկանության պետը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինվորների պարգևատրեց հուշանվերներով։
Զորամասի հրամանատարությունն էլ ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց գեղեցիկ անակնկալի համար։
Միջոցառումից հետո ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը եղավ արցախաադրբեջանական սահմանի առաջնագծում։ ՀՀ ոստիկանության պետի հրամանով մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները պարգևատրվեցին։