Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
17.12.2022 10:52
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 16-ին Երևան քաղաքի Շիրազի փողոցում հայտնաբերել են Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի մեղադրանքով հետախուզվող 33-ամյա Հմայակ Մ.-ին:
Խափանման միջոցը ստորագրություն։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: