Հետախուզվում էր Արցախի ոստիկանների կողմից
11.08.2021 12:11
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 10-ին Ավազան գյուղի տներից մեկում հայտնաբերվել և Վարդենիսի բաժին բերման է ենթարկվել 38-ամյա Ստեփան Ս.-ն, որը հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: