Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
17.10.2022 10:32
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 15-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնի աշխատակիցները ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողներին են հանձնել 32-ամյա Ալֆրեդ Բ.-ին, որը հոկտեմբերի 7-ից հետախուզվում էր ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության կողմից:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: