Արցախի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գայի պողոտայում
09.02.2022 11:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 8-ին Գայի պողոտայում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Դավիթ Հ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 9-ից Արցախի իրավապահների կողմից հետախուզվում էր ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: