Հայտնաբերվեց Արցախի փողոցում
17.09.2018 12:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին, ժամը 01.05-ին Երևան քաղաքի Արցախի փողոցից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Անահիտ Պ.-ն, որը սեպտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: