Հայտնաբերվել է Արցախի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվող
01.10.2019 13:23
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 04.15-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Հովիկ Ս.-ն, որը 2018 թ. նոյեմբերի 2-ից ԱՀ Քաշաթաղի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: