Արցախի ոստիկանների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
17.03.2022 11:58
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 16-ին Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 47-ամյա Աղասի Հ.-ն, որը մարտի 7-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Աղասի Հ.-ն հանձնվել է Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: