Ափիոն և հաշիշ
01.11.2013 12:23
Թմրամիջոցի հայտնաբերում
Նոյեմբերի 1-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության և պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները Արարատի մարզի Երասխ գյուղի խաչմերուկից, թմրամիջոց պահելու կասկածանքով, ոստիկանության Մեծամորի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արթուր Խ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է մոտ 198 գ ափիոնանման նյութ և մոտ 14 գ հաշիշանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: