ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանություն բերման ենթարկվածի խուզարկությամբ ափիոն է հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ-տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 47-ամյա մի տղամարդ զբաղվում է թմրամիջոցների ապօրինի ապօրինի ձեռքբերմամբ և իրացմամբ։ Սեպտեմբերի 10-ին կասկածվողը մայրաքաղաքի Ուրուգվայի հրապարակում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգված ու քացախաթթվի անհիդրիդ, որը լցված էր ներարկիչի մեջ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: