ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աքորի գյուղի ճանապարհին ավտոմեքենա է այրվել

20.08.2013 12:12 Հրդեհ
Օգոստոսի 18-ին, ժամը 16.30-ին,  ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղի ճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Պարզվել է, որ օգոստոսի 18-ին, ժամը 16.00-ին, Ալավերդի-Աքորի ճանապարհի 2-րդ կմ-ին` ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել 1978 թ. ծնված Արթուր Շ.-ի վարած  «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենայում:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.15-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով: 
Հրդեհի հետևանքով ավտոմեքենան  այրվել է ամբողջությամբ:
Հրդեհի պատճառներն ու նյութական վնասի չափը պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: