ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող Արթուր Աֆյանի դիակը

Հայտնաբերվել է ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող Արթուր Աֆյանի դիակը

Մարտի 8-ին, ժամը 13.00-ին, Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դիտահորի մեջ հայտնաբերվել է տղամարդու դիակ` կախված վիճակում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հայտնաբերվածը Գյումրիի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Աֆյանի դիակն է` մետաղալարով կախված և սառած վիճակում:
Արթուր Աֆյանը փետրվարի 21-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: