1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանում և Աշտարակ-Երևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել, իսկ Գյումրիում «ԳԱԶ-24»-ը բախվել է ծառի

20.05.2015 16:40 ՃՏ պատահարներ

Մայիսի 19-ին, ժամը 17.50-ին, Երևանի Արարատյան փողոցի թիվ 43 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-21214» և «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վերջինս բախվել է նույն հասցեի դիմաց, մայթի մոտ կայանված «ԴԱՖ» մակնիշի բեռնատարի:
«ՎԱԶ-2102»-ի վարորդը և վերջինիս 2 ուղևորնորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 19-ին, ժամը 16.00-ին, Երևանի Գայի պողոտայի թիվ 14 գովազդային սյան դիմաց իրար են բախվել «Սուզուկի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ը բախվել է մայթեզրին կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև էլեկտրասյանը:
«Մերսեդես» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 20-ին, ժամը 00.45-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Մոնդեո» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ Մոնդեո»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 19-ին, ժամը 21.30-ին, Գյումրիի Դուդկոյ փողոցի թիվ 16 հասցեի դիմաց «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: