Չելյաբինսկի իրավապահների կողմից հետախուզվում էր ՃԵԿ-ի կանոնները խախտելու մեղադրանքով
08.04.2017 10:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 7-ին, ժամը 17.20-ին, Նորակերտ գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Միսակ Պ.-ն, որը 2017թ. մարտի 9-ից ՌԴ Չելյաբինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 264 հոդվածի 1-ին մասի /ՃԵԿ-ի կանոնները խախտելը/ մեղադրանքով:
Հայտնաբերման փաստի առթիվ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: