ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հանձնում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Հովհաննես Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ կոռոզիայի ենթարկված, գործարանային համարը մեխանիկական եղանակով ջնջված, առանց խզակոթի և փամփշտակալի, 5,45 մմ տրամաչափի 22, 7,62 մմ տրամաչափի 33 փամփուշտ և «ԱԿ» տիպի ինքնաձիգի 3 դատարկ պահունակ:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1950 թ. ծնված Գայանե Մ.-ն կամավոր հանձնել է «Ֆ1» տիպի նռնակ, պայթուցիչ, ծխագլանակ, 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 222 փամփուշտ, 5,62 մմ տրամաչափի 50 փամփուշտ և 1 կրակոց:

***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1964 թ. ծնված Արթուր Ե.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի, ինքնաշեն, թմբուկավոր ատրճանակ:

***
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Արման Դ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի, մեկփողանի, 16 մմ տրամաչափի, որսորդական, ողորկափող հրացան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: