ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերում 8 տարի անց

Իրացնելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունները, համագործակցելով ՀՀ-ում և Ֆրանսիայում Ինտերպոլի ԱԿԲ-ների հետ, 2016թ. հունիսի 29-ին Ֆրանսիայում հայտնաբերվել և կալանավորվել, իսկ ս/թ. հունիսի 15-ին, ժամը 3.30-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ խմբի կողմից Փարիզ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Գուրգեն Բ.-ն, որը 2009թ. դեկտեմբերի 24-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: