ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվածի մոտից հայտնաբերվեց կանեփանման զանգված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 23-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրու Պարույր Սևակի փողոցից թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին երկու երիտասարդի:
Նրանցից մեկի՝ Սարատակ գյուղի 24-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ. ինչի մեջ էլ՝ շուրջ 11 գրամ մանրացված չորացված կանեփանման զանգված:
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածն իրենն է, պահել է անձնական օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: