ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեցին հերթական գրպանահատները

28.03.2017 10:06 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 27-ին, ժամը 11.30-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 52 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արամայիս Թ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Արամայիս Թ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 26 երթուղու ավտոբուսի սրահում՝ ուղևորուհուց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ուղևորուհին 1984 թ. ծնված Հասմիկ Ա.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

***

Նույն օրը, ժամը 17.40-ին, նշված բաժանմունքի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 9 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարո Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար և բանկային քարտեր:
Կարո Մ.-ն հայտնել է, որ դրամապանակը գողացել է թիվ 63 երթուղու ավտոբուսի մի ուղևորուհուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժած անձը 1949 թ. ծնված Նելլի Ֆ.-ն է:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: