ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտում. գողացել էր դրամապանակը՝ գումարով և փաստաթղթերով

17.08.2016 12:39 Գողություն

Հուլիսի 9-ին, ժամը 21-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսում 1989 թ. ծնված Քրիստինե Ա.-ի պայուսակից գողացել են դրամապանակը՝ գումարով և փաստաթղթերով:
Օգոստոսի 16-ին, ժամը 13.30-ին, ոստիկանները Սարի-Թաղի 1-ին փողոցի մի տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 ո. ծնված Ավետիս Դ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: