ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Թումանյանի բաժնի, ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Լոռու մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 12-ին, ժամը 03.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 1985 թ. ծնված Վեներա Ա.-ն: Նա 2021 թ. ապրիլի 8-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Վեներա Ա.-ն ներկայացվել Է հետախուզումը նախաձեռնող մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: