Բագրատաշենի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին սահմանային անցակետում
 
                                            Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հունվարի 20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 31-ամյա Հովհաննես Գ.-ին, որը հունվարի 11-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					