Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
 
                                            Ապրիլի 29-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 46-ամյա Մարիամ Բ.-ն, որը 2020 թ. հուլիսի 14-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի (Անօրինական միգրացիայի կազմակերպումը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					