Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
26.10.2022 10:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 25-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 57-ամյա Լևոն Թ.-ն, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: