Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին, ժամը 05.00–ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 40-ամյա Գարեգին Ա.-ն, որը 2021 թ. ապրիլի 8-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 168-րդ (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) և 169.1-րդ (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գարեգին Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: