ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը Բագրատաշենի սահմանային անցակետում ներկայացել է ոստիկաններին

Հետախուզվողը Բագրատաշենի սահմանային անցակետում ներկայացել է ոստիկաններին

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 12-ին Բագրատաշենի սահմանային անցակետում Արտաշատի բաժնի ծառայողներին ինքնակամ ներկայացել և Արտաշատի բաժին է տեղափոխվել 30-ամյա Գուրգեն Բ.-ն: Նա նոյեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 525-րդ (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ ժամանակին ծառայության վայր չներկայանալը) հոդվածի 5-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: