Հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
 
                                            Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Սպիտակի բաժին է տեղափոխվել 29-ամյա Դավիթ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի (Ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելը) մեղադրանքով: 
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: 
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					