Հայտնաբերվեց Բագրատաշենում
07.01.2022 13:27
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 6-ին, ժամը 00.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Վիկտորյա Շ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Եկատերինբուրգի ՆԳՎ 5-րդ բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի (Յուրացումը կամ վատնումը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: