ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բազումի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

08.04.2022 16:41 Գողություն

Ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական թաղամասի 30-ամյա մի բնակիչ գողություն է արել: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ բաժնի քրեական հետախույզներն ապրիլի 4-ին կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին: Պարզվել է, որ նա ապրիլի 3-ի գիշերն իրենց թաղամասում գողացել է բենզասղոց: Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվել է:
Դեպքի հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: