Բազումի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
27.05.2022 12:35
Գողություն
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 19-ամյա մի երիտասարդի։ Պարզվել է, որ Վանաձորի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի նկուղից ընկերոջ հետ պարբերաբար գողություն են արել։ Ընկերը ևս հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։
Գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: