ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց անձնագրային բաժանմունքում
23.03.2022 11:55
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների և ԱՎՎ Արմավիրի անձնագրային բաժանմունքի աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 22-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Հենրիկ Հ.-ն, որը 2021 թ. մարտի 19-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: