ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բախվել է գազատար խողովակի. «ԳԱԶել» է այրվել

23.10.2012 11:46 Հրդեհ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ Ռանչպար-Սիս գյուղերի խաչմերուկում գազատարի արտահոսքից «ԳԱԶել»  մակնիշի ավտոմեքենա է  բռնկվել և այրվում է:
Պարզվել է, որ «Նիվա»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին, այն վայր գցել հենակետից, ինչի պատճառով գազի արտահոսք է տեղի ունեցել և, միևնույն ժամանակ, նշված վայրով երթևեկող   «ԳԱԶել»  մակնիշի ատոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.01-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: