Բախվել են «ԲՄՎ-528» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ
Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին-Սամաղար ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-528» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: