Բախվել են «Միցուբիշի Պաջերո» և «ԴԱՎ» մակնիշի ավտոմեքենաներ
Օգոստոսի 30-ին, ժամը18.30-ի սահմաններում, Սարդարապատ-Այգևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ԴԱՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: