Բախվել են «ՎԱԶ-2115» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ.19.04.13
Ապրիլի 18-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 33/Ա շենքի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2115» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2115»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: