ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենաներ են բախվել

27.10.2016 10:15 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ին, Երևանի Արամի և Հանրապետության փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մոպեդը» և «Միցուբիշի» ավտոմեքենան, ինչի հետևանքով «Մոպեդը»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Րաֆֆու փողոցում բախվել է կայանված «Հոնդայի» ավտոմեքենայի, ինչի հետևանքով միկրոավտոբուսի վարորդն ու երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: