Բախվել է գովազդային ցուցանակին
Ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մայրաքաղաքային փողոցում գործող բենզալցակայանի դիմաց բախվել է գովազդային ցուցանակին, կոտրել այն, ապա բախվել երթևեկելի մասին հարակից ճանապարհահատվածում կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: