Բախվել է ճանփեզրի սյանը
Նոյեմբերի 3-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին բախվել է ճանփեզրի բետոնե սյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
