ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Բակունցի փողոցում

Նոր Նորքի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Բակունցի փողոցում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 17-ին Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 56-ամյա Ֆելիքս Բ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի ( Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ֆելիքս Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: