Գողությունների մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բաղրամյան գյուղում
 
                                            ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 11-ին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում հայտնաբերվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 41-ամյա Սամվել Պ.-ն, որը 2022 թ. մայիսի 3-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					