ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բաղրամյանի բաժնի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 3-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Տալվորիկ գյուղի մի բնակիչ տանը և կից օժանդակ շինություններում ապօրինի պահում էր թմրանյութ։

Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Տղամարդը խոստովանեց, որ ունի մարիխուանա՝ անձնական օգտագործման համար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկության ընթացքում 54-ամյա տղամարդն իրավապաներին է ներկայացրել մարխուանայով 5 փաթեթ, ընդհանուր՝ 32,93 գրամ։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: