ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բաղրամյանի քրեական հետախույզները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մայիսի 23-ին, ժամը 13.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հայտնաբերել և ոստիկանության Բաղրամյանի բաժին բերման են ենթարկել «Մինվոդի-Երևան» չվերթի ինքնաթիռով Հայաստան ժամանած 46-ամյա Արմեն Բ.-ին, որը 1999թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: