ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բանջարեղեն հավաքելիս զենք-զինամթերք է հայտնաբերել ու հանձնել ոստիկանություն

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում մայիսի 18-ին, ժամը 11.05-ին, բաժին է ներկայացել Կապանի 49-ամյա մի բնակիչ և հանձնել 5.45 մմ տրամաչափի 100 փամփուշտ, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի 1-ական նռնակ, 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրազեն ու հայտնել, որ դրանք գտել է նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, ԱՀ Քաշաթաղի շրջանի «Եմազլու» կոչվող տարածքում՝ բանջարեղեն հավաքելիս:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: