ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բարեխիղճ աշխատանքի գնահատականը լավագույնի կոչմանն արժանանալն է

2023 թվականի լավագույն փորձագետի կոչմանն է արժանացել ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության հետքաբանական հետազոտությունների բաժնի գլխավոր փորձագետ Դավիթ Թովմասյանը. թեև քրեագետի մասնագիտությունը նրա մանկության երազանքը չէր, սակայն կյանքի ուղին ինքնաբերաբար ընթացել է այդ ճանապարհով։
«Ընդունվել եմ ոստիկանության ակադեմիա և ավարտելով իրավաբանական ֆակուլտետը՝ աշխատանքի եմ անցել Կոտայքի մարզային վարչությունում որպես փորձագետ։ Մեկ տարի աշխատելուց հետո տեղափոխվել եմ ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և մինչ օրս աշխատում եմ այստեղ»,- մեզ հետ զրույցում ասում է Դավիթ Թովմասյանը։
Աշխատանքային գործունեության ընթացքում անխուսափելի են ինչպես դժվարություններն ու բարդությունները, այնպես էլ արտառոց դեպքերը: 21-րդ դարը նոր մարտահրավերներ է նետում՝ հանցագործները արդի հնարամտություններով են փորձում գործել, սակայն դրանք ևս չեն վրիպում հմուտ փորձագետի աչքից: Դավիթ Թովմասյանը պատմում է, որ վերջին տարիներին տարածված են ճանապարհատրանսպորտային պատահարների իմիտացիաները. «Վարորդները պայմանավորվում են միմյանց հետ և կեղծ ճանապարհատրանսպորտային պատահար են կազմակերպում: Մեքենաները ձևականորեն խփում են իրար կամ չեն էլ խփում ու ապահովագրական ընկերություններից պահանջում են փոխհատուցում։ Վթարի կեղծ լինելու հանգամանքը մեծամասամբ պարզվում է դատահետքաբանական և ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտության բաժնի փորձագետների հետ համատեղ»,- նշում է նա:
ՆԳՆ ոստիկանության համակարգում Դավիթ Թովմասյանին բնորոշում են որպես լավ մարդու և փորձառու քրեագետի, ում աշխատասիրության, բանիմացիության շնորհիվ բացահայտվում են բազմաթիվ հանցագործություններ: ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետ Լորիկ Սաֆարյանը Դավիթ Թովմասյանին բնութագրելիս գնահատում է երկու կարևոր հանգամանք։ «Առաջինը՝ նա որպես քրեագետ բավական հմուտ է, աչքի է ընկնում դեպքի վայրի զննության արդյունավետությամբ։ Դրա մասին են վկայում դեպքի վայրի զննության արդյունքում նրա կողմից հայտնաբերված հանցագործության հետքերը, հիմնականում ձեռքի հետքերը, որոնք հաշվառվել են մատնադրոշմային քարտադարանով, իսկ քարտադարանով ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք համընկնումներ, արդյունքում բացահայտվել են բազմաթիվ հանցագործություններ։ Երկրորդը՝ որպես փորձագետ Թովմասյան Դավիթը բավականաչափ մասնագիտացել է հետքաբանական ոլորտի փորձաքննություններում, որոնց օբյեկտները բազմատեսակ ու բազմազան են»։
Դավիթ Թովմասյանը զբաղվել է նաև գիտական աշխատանքով. չնայած իր համեստ պահվածքին՝ պարզեցինք, որ ընկերների հետ հասցրել է հեղինակել ճանապարհատրանսպորտային պատահարների զննությունների մասին աշխատություն։ Ձեռնարկը դրական արձագանք է ստացել մասնագետների կողմից և այժմ էլ շատ օգտակար է ոլորտի կրտսեր սերնդի համար:
Ինչպես փաստում են գործընկերները, Դավիթ Թովմասյանը պատրաստակամ է, աշխատանքային փորձով կիսվում է գործընկերների հետ։ Այդ մասին են վկայում ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության քրեագիտական հետազոտությունների բաժնի գլխավոր փորձագետ Լյովա Սարգսյանի խոսքերը. «Դավիթ Թովմասյանի հետ աշխատում եմ 2011 թվականից։ Ճանաչելով նրան՝ վստահաբար կարող եմ ասել, որ լավ մարդ ու լավ գործընկեր է։ Վարչությունում կոլետիվի կողմից վայելում է մեծ սեր ու հարգանք։ Մասնագիտական գիտելիքներին տիրապետում է գերազանց և տարիների ընթացքում իր ձեռք բերած գիտելիքներն ու փորձը սիրով փոխանցում է կրտսեր գործընկերներին։ Նա այն յուրահատուկ մարդկանցից է, որ ամեն հարցում, բարդ իրավիճակներում կանգնած է մեր կողքին` օգնելու և աջակցելու բոլորիս»,-ընդգծում է գործընկերը:
Պատահական չէ, որ Դավիթ Թովմասյանը ճանաչվել է 2023 թվականի լավագույն փորձագետ, ինչը տարվա ընթացքում նրա բարեխիղճ աշխատանքի գնահատականն է: Նաև վկայությունը, որ քրեագետը գործել է իր կոչմանն ու առաքելությանը հավատարիմ: