ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բարեփոխումները շարունակվում են

 Բարեփոխումները շարունակվում են

Հունիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ մարմինների հետ համագործակցության Եվրոպայի եւ Ասիայի վարչության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը ներկայացրեց 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրով կատարված աշխատանքներն ու 2013-2014 թվականներին նախատեսվող միջոցառումները, մասնավորապես նշելով բարեփոխումների ծրագրի առաջնահերթությունները, ինչպես եւ ԱՄՆ դեսպանության աջակցությամբ ոստիկանությունում իրականացված աշխատանքներն ու ակնկալվող արդյունքները, համագործակցության հեռանկարները:
Վերջին տարիներին ոստիկանությունն իրականացնում է խորքային բարեփոխումներ, որոնց նպատակն է՝ որակապես փոխել աշխատաոճը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, աշխատակիցների մասնագիտական պատրաստվածության մակարդակը, ապահովել գործունեության թափանցիկություն: Այս ծրագրի իրականացումն ի վերջո կհանգեցնի հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի անվտանգության ապահովման արդյունավետության կտրուկ բարձրացման, կնպաստի իրավական հասարակության ձեւավորման, մարդու իրավունքների պատշաճ պաշտպանության, որն էլ իր հերթին կբերի ոստիկանություն-հասարակություն համագործակցության ամրապնդման:
2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի իրականացման արդյունքում ոստիկանության ձեռքբերումներն ակնհայտ են՝ սկիզբ դրվեց ոստիկանության ծառայողների՝ քաղաքացիական հատուկ ծառայության անցման գործընթացին, ստեղծվեց պարեկապահակետային ծառայության հատուկ գումարտակը, օպտիմալացվեցին ոստիկանության կենտրոնական ապարատի ծառայությունները, ներդրվեց եռաստիճան կրթական համակարգը, սկսեց գործել ճանապարհային ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական նոր ստորաբաժանումը, շահագործվեց արագության վերահսկման ավտոմատ համակարգը, գործարկվեց էլեկտրոնային անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը եւ այլն:
«Ձեռքբերումների ամրապնդում եւ առաջխաղացում»՝ այս կարգախոսն է 2013-2014 թվականների բարեփոխումների ընդգրկուն ծրագրի հիմքում: Ծրագիրը ներառում է ոստիկանության զարգացման տարբեր ոլորտներ, իսկ բարեփոխումների վերջնարդյունքում քաղաքացին իրեն պետք է առավել ապահով զգա, վստահի ոստիկանությանը՝ որպես իր անվտանգության երաշխավորի: