Բաց է Մարտունի-Գավառ ճանապարհահատվածը
12.12.2013 17:26
Հայտարարություններ և ծանուցումներ

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացված մաքրման աշխատանքների և տեղացած առատ ձյան պատճառով ճանապարհին մնացած ավտոմեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից օգնություն ցուցաբերելու արդյունքում, ժամը 17.00-ի դրությամբ, բաց է Մարտունի-Գավառ ճանապարհահատվածը: Վարորդներին վերստին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: