ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

15.01.2018 09:40 Գողություն
Հովհաննես Չեքիջյանի տնից կատարված գողությունը բացահայտվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունվարի 12-ին, ժամը 23-անց 50-ի սահմաններում, 1-02 զանգահարած քաղաքացին հայտնեց, որ «Վահագնի» թաղամասի տներից մեկում գողություն է եղել:
Ոստիկանության շրջիկ օպերատիվ խումբը ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էր: Պարզվեց, որ նույն օրը ժամը 22-անց 40-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է տան խոհանոցի պատուհանը, մտել ներս ու գողացել տարբեր թանկարժեք իրեր: Տանը ոչ մեկ չէր եղել, գործել էր հակաառևանգման համակարգը, ազդանշանը ստացվել էր տանտիրոջ և նրա բարեկամի բջջային հեռախոսներին: Տանտերն արտերկրում էր, իսկ ոստիկանություն զանգահարողը նրա ազգականն էր:
Բաժնում պարզվեց կասկածյալի ինքնությունը՝ Վանաձորցի 1984 թվականին ծնված Մավրիկ Մարտիրոսյան: Նա խոստովանեց կատարածը:
Պարզվեց նաև, որ վերջին մի քանի ամսում Մարտիրոսյանը կատարել է նմանատիպ մի քանի բնակարանային գողություններ՝ այդ թվում ՀՀ ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի տնից:
Խուզարկությամբ կասկածյալի մոտից հայտնաբերվել են Հովհաննես Չեքիջյանին պատկանող շքանշաններ ու մեդալներ:
Փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: