ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացահայտ հափշտակել է գումար

27.09.2012 23:01 Խարդախություն

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.30-ին,  ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Խաչիկ Խ.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ սեպտեմբերի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայում, նստարանի վրա դրված, 1936 թ. ծնված Զինաիդա Ս.-ին պատկանող պայուսակից բացահայտ հափշտակել է 50.000 դրամ և դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: